Տնտեսական

USD BUY - 399.00+1.00 USD SELL - 406.00+5.00
EUR BUY - 420.00+3.00 EUR SELL - 428.50+2.50
OIL:  BRENT - 72.37-1.76 WTI - 68.61-1.96
COMEX:  GOLD - 2672.90+0.23 SILVER - 31.80+1.05
COMEX:  PLATINUM - 950.30-0.33
LME:  ALUMINIUM - 2646.50+1.42 COPPER - 9083.00-0.31
LME:  NICKEL - 16107.00+0.57 TIN - 29034.00+0.73
LME:  LEAD - 2086.50+0.34 ZINC - 3099.00+0.11
FOREX:  USD/JPY - 150.32+0.19 EUR/GBP - 1.0523+0.26
FOREX:  EUR/USD - 1.0523+0.26 GBP/USD - 1.2706+0.38
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 45014.04+0.69 NASDAQ - 19735.12+1.30
STOCKS US: S&P 500 - 6086.49+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39276.39+0.07 TOPIX - 2740.60-0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 19742.46-0.02 SSEC - 3364.65-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 8335.81-0.28 CAC40 - 7303.28+0.66
STOCKS EUR:  DAX - 20232.14+1.08
04/12/2024  CBA:  USD - 402.72+3.13 GBP - 510.09+4.09
04/12/2024  CBA:  EURO - 422.90+2.73
04/12/2024  CBA:  GOLD - 34190.47+246.46 SILVER - 400.15+8.89
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՋԵՐՄՈՒԿԸ ՏԱՐԵԿԱՆ ԿԲԵՐԻ 100 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԵԿԱՄՈՒՏ
16/07/2009 17:09
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՋԵՐՄՈՒԿԸ ՏԱՐԵԿԱՆ ԿԲԵՐԻ 100 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԵԿԱՄՈՒՏ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ գործադիրը այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում հավանություն է տվել Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012թթ. ռազմավարությանը։ Խնդիր է դրվում այդ քաղաքը դարձնել առողջ եւ ակտիվ կենսակերպի կենտրոն, որը զբոսաշրջիկներ կհյուրընկալի Հայաստանից, եվրոպական, ԱՊՀ եւ հյուսիսամերիկյան երկրներից։ Ռազմավարության հիմքում դրված են հետեւյալ հայեցակարգային նպատակները` Ջերմուկը դարձնել շուրջ տարին գործող միջազգային չափանիշներին համապատասխանող առողջ եւ ակտիվ կենսակերպի զբոսաշրջային քաղաք, որը զարգացվելու է որպես առողջարանային, ձմեռային եւ մշակութային զբոսաշրջության, շախմատի միջազգային մրցաշարերի կազմակերպման կենտրոն, համահայկական եւ միջազգային մանկապատանեկան եւ երիտասարդական ճամբարատեղի։ Տարեկան ապահովվելու է 100 հազար զբոսաշրջային այցելություն, տուրիզմից` 100 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եկամուտ, 4 հազար աշխատատեղ։ Ռազմավարությունը ներառում է հայեցակարգային նպատակների եւ խնդիրների վրա հիմնված միջոցառումների ցանկ։ Զբոսաշրջային արդյունաբերությանն ուղղակիորեն եւ անուղղակիորեն առնչվող խնդիրները վեր են հանվել կատարված վերլուծության մեջ ներկայացված ուժեղ կողմերն առավել զարգացնելու եւ թույլ կողմերը նվազեցնելու, հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու եւ ռիսկերը չեզոքացնելու նպատակով։ Անմիջականորեն զբոսաշրջության ոլորտին առնչվող նպատակներին ուղղված միջոցառումների հիմնական պատասխանատուն ոլորտում ներգրավված մասնավոր հատվածն է, իսկ պետական հատվածն ու տեղական ինքնակառավարման մարմինները առավելապես ներգրավված են ընդհանուր զարգացման գործընթացներում։

AMP
04/12/2024
դրամ
Դոլար (USD)
402.72
+3.13
Եվրո (EUR)
422.90
+2.73
Ռուբլի (RUR)
3.85
+0.10
Լարի (GEL)
141.56
+1.60
34190.47
+246.46
Արծաթ
400.15
+8.89