04/10/2010 14:54
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԶԲ-Ի ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
Նախարարը շնորհակալություն է հայտնել բանկի ներկայացուցիչներին` ԱԶԲ-ի կողմից Հայսստանում իրականցվող ճանապարհաշինարարական մի շարք ծրագրերի ֆինանսավորման համար:
ԱԶԲ-ի գորշադիր տնօրեն Աշոկ Լահիրիի խնդրանքով նախարարը մանրամասն ներկայացրել է “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու եւ “Հյուսիս- հարավ” երկաթուղու կառուցման ծրագրերի ընթացքը: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ “Հյուսիս-հարավ” ճանապարհային միջանցքի առաջին տրանշի` Երեւան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման համար արդեն հայտարարվել է մրցույթ, եւ մինչեւ տարեվերջ շինարարական կազմակերպության հետ կկնքվի համապատասխան պայմանագիր: Զուգահեռ աշխատանքներ են տարվում ծրագրի երկրորդ տրանշի ստացման համար:
Մ.Վարդանյանն անդրադառնալով նաեւ մրցույթների անցկացման կարգին տեղեկացրել է, որ մրցութային հանձնաժողովում արդեն ընդգրկվել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, իսկ լրատվամիջոցների մասնակցությամբ ապահովում է դրանց թափանցիկությունը:
Աշոկ Լահիրին գոհունակություն է հայտնել Հայաստանում բանկի կողմից իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի որակի վերաբերյալ եւ կարեւորել դրանց պահպանումն ու շահագործումը:
Նախարար Մ.Վարդանյանը բանկի ներկայացուցիչներին առաջարկել է քննարկել նաեւ “Հյուսիս-հարավ” ճանապարհային միջանցքի տարածաշրջանային զարգացման խնդիրը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
