04/10/2010 12:01
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԿՈՒՄԸ ԿԱԶՄԵԼ Է 18%
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքը 2010թ. հունվար-օգոստոսին, ընթացիկ գներով, կազմել է 299.0 մլրդ.դրամ, որը 2009թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը զիջել է 17.8 %-ով (համադրելի գներով): Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` միայն օգոստոսին հուլիս ամսվա համեմատությամբ ՀՀ գյուղատնտեսության և ձկնորսության համախառն արտադրանքի ծավալն աճել է շուրջ 72.9%-ով:
Նշենք նաև, որ հունվար-օգոստոսին նախորդ տարվա համեմատությամբ միայն գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 18%, իսկ ձկնորսության ոլորտում` 6,8%:
03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
Արծաթ
903.54
+7.14
