Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԻՐԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄԹԵՐՈՂՆԵՐԻՆ
20/05/2009 18:12
Կիսվել

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՋԱԿՑԻ ԻՐԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄԹԵՐՈՂՆԵՐԻՆ

Արարատի մարզի ձեռնարկություններում այսօր վերամշակվում է հանրապետության պտուղ-բանջարեղենի 80  եւ խաղողի շուրջ 65 տոկոսը: Արարատի մարզում բերքահավաքն առաջինն է սկսվում, մարզն իր տարածքում ներառում է հանրապետության ջրային եւ հողային  լավագույն ռեսուրսները: Այսօր ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարար Գերասիմ Ալավերդյանն իր  առաջին մարզային այցելությունն է կատարել, եւ այցելության համար ընտրվել է Արարատի մարզը:

Վերջին հինգ տարում մարզի պտղատու այգետարածքները ավելացել են  2 հազար հա-ով` հասնելով  7 հազարի, խաղողի տնկարկները ավելացել են 1400  հա-ով` հասնելով 4800 հա-ի: Զուգահեռաբար աճել են նաեւ պտղի համախառն  բերքի ծավալները 13 հազարից հասնելով  91 հազար տոննայի, խաղողինը` 45 հազարից հասնելով  81 հազար տոննայի:

երջին երկու տարում «ՀՀ պարենային ապահովման ծրագրի» աջակցությունից բացի, Արարատին տրամադրվել են նաեւ միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող 15 ծրագրերի  763 հազար դոլարի վարկեր: Դրանց շրջանակներում ներկայում խորքային հորեր են կառուցվում Ավշարում, Այգավանում եւ Ոսկետափում: Ընթացի մեջ են 12 նոր հակակարտային կայանների տեղադրման աշխատանքները, որոնց գործարկումից հետո կարկտահարությունից կապահովվի շուրջ 1200 հա հողատարածքներից սպասվելիք բերքը: Տարբեր ծրագրերի շրջանակներում մարզում ներկայումս իրականացվում են նաեւ գազաֆիկացման, ջրամատակարարման եւ միջհամայնքային ճանապարհների վերանորոգման-վերականգման աշխատանքներ: Այս տարվա բյուջեով եւ ընթացիկ  ծրագրերի շրջանակներում մարզում կկատարվեն  2 մլրդ 285 մլն դրամի տարբեր բնույթի շինարարական աշխատանքներ:

Նախարարը նշել է, որ տնտեսական ճգնաժամը հնարավոր է մեղմել դրսի բացասական զարգացումներին չառնչվող ներքին տնտեսական խնդիրների  օպերատիվ եւ հիմնավոր լուծումով: Այդ նպատակով նախարարությունը մշակել է հակաճգնաժամային ծրագիր` ուղղված աշխատանքի եւ եղած միջոցների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության ու հրատապության ծախսերի բացառմանը:

Առաջիկա բերքահավաքը, ըստ կանխատեսումների առատ է լինելու եւ նախարությունն ամեն կերպ կաջակցի  իրացնողներին եւ մթերողներին՚, ընդգծել է Գ. Ալավերդյանը:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69