17/09/2010 14:06
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՆ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ 2011Թ.-Ի ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ
ԱՊՀ երկրները «Ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիրը կստորագրեն արդեն հաջորդ տարվա մայիս ամսին: Նման համաձայնություն ձեռք է բերվել Մոսկվայում ընթացող ԱՊՀ անդամ պետությունների էկոնոմիկայի նախարարների խորհրդակցությանը շրջանակներում: Ինչպես նշել է Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան`ԱՊՀ տարածքում ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ քննարկող հարցերի շրջանակներում բաց են մնացել միայն որոշ տեխնիկական խնդիրներ: Նշենք, որ «Ազատ առևտրի գոտու մասին» համաձայնագիրը կնքելու պատրաստակամություն են հայտնել Ռուսաստանը, Բելոռուսը, Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Ուկրաինան և Մոլդովան:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
16:01 30/09/26
