
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԵԼԳԻԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ
Հայաստանում բելգիական ուղղակի ներդրումներն աճում են` 2008 թ-ին կազմելով 3.6 մլն դոլար: 2007 թ-ի համեմատ այս ցուցանիշն աճել է 2.5 տոկոսով: Այսօր Զարգացման հակական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Բելգիայի միջեւ 2008 թ-ին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 18 մլն 625 հազ. դոլար, որից արտահանումը 9.1, ներմուծումը` 9.5 մլն:
Հայաստանից Բելգիա արտահանվում են մետաղներ, ոսկերչական իրեր, թանկարժեք քարեր, ներմուծվում` հիմնականում սննդամթերք: