ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 47.8%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ըստ նախանական տվյալների 2009թ.-ի առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանի արտահանման ծավալը կրճատվել է 47.8%-ով և կազմել է 175.6 միլիոն դոլար: Պետք է նշել, որ արտահանման ծավալը ապրիլ ամսին, մարտի հետ համեմատած, աճել է 17.9%-ով:
2009թ.-ի առաջին եռամսյակում արտահանման ծավալը կրճատվել էր 47.3%-ով և կազմել էր 123.4 միլիոն դոլար: Արտահանման ծավալի կտրուկ անկում էր գրանցվել այս տարվա հունվար ամսին, երբ 2008թ.-ի դեկտեմբերի հետ համեմատած սույն ցուցանիշը միանգամից կրճատվել էր 45.1%-ով: Այնուհետև փետրվար ամսին, հունվարի հետ համեմատած, արտահանման ծավալը աճել էր 31%-ով, իսկ մարտ ամսին, փետրվարի հետ համեմատած, նվազել էր 1.1%-ով: