Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԿԱԶՄԵԼ Է 103.5%
30/04/2009 14:54
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԿԱԶՄԵԼ Է 103.5%

ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունից հայտնում են, որ 2009թ. ապրիլին ՀՀ սպառողական շուկայում շարունակվել է դեռևս մարտին արձանագրված գնաճի միտումը և երկու ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 4.6%, այդ թվում, ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 3.2%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 2.8%-ով, իսկ ծառայությունների սակագներինը` 5.6 %-ով: Սպառողական գների ինդեքսը 2009թ. ապրիլին 2008թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 103.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 102.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.3%, իսկ ծառայությունների սակագներինը` 106.6%: 2009թ. հունվար-ապրիլին  պառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.0%, ինչը 0.5 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.5%): 2009թ. ապրիլին 2008թ. ապրիլի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.1%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 102.8%, ծառայությունների սակագներինը՝ 111.7%, իսկ հունվար-ապրիլին 2008թ. հունվար-ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 102.3%, 99.0, 99.7, 110.1%: 2009թ. ապրիլին 2005թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 122.7%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 122.7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 109.7%, ծառայությունների սակագներինը՝ 129.8%: Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2009թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 1.4-3.7%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6