ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ – ԴՐԱՄԱՇՆՈՐՀ Է ԱԿՆԿԱԼՎՈՒՄ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻՑ
Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների համար հայկական կողմը դրամաշնորհ կստանա Ասիական զարգացման բանկից: Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նշեց, որ երկաթգծի կառուցման համար իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել 400 մլն դոլար վարկ տրամադրել Հայաստանին: Գումարի մյուս մասը Հայաստանն ակնկալում է ստանալ ֆինանսավորման այլ աղբյուրներից, այդ թվում` Ռուսաստանից եւ Համաշխարհային բանկից: