Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏ
12/05/2009 15:06
Կիսվել

ՀԱՅ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ՆԻՍՏ

Հայ-ղազախական միջպետական հանձնաժողովի երրորդ նիստում, որն անցկացվում է այսօր Երեւանում, քննարկվում են երկու երկրների համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր: Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը նշեց, որ երկու երկրների միջեւ առեւտրական կապերն այնքան էլ զարգացած չեն: 2007թ.-ին Հայաստանից Ղազախստան արտահանումը կազմել է ընդհանուր առմամբ 7.3 մլն դոլար, ինչը 2008-ին նվազել է կրկնակի` հասնելով շուրջ 3 մլն դոլարի: 2007-ին ներկրման ծավալը կազմել է 39 մլն, 2008-ին` 18.5 մլն դոլարի: Փոխնախարարի խոսքով` Հայաստանը Ղազախստանից հնարավորություն ունի ներկրելու բարձրորակ հացահատիկ, պարարտանյութեր, մեքենամշակման հաստոցներ, մետաղե կոնստրուկցիաներ, սակայն խոչընդոտում են տրանսպորտային հաղորդակցման խնդիրները: Հայաստանից Ղազախստան արտահանվում է էթիլային սպիրտ, քարհատ հաստոցներ, կաուչուկ:

Հանձնաժողովի ղազախական կողմի համանախագահ, Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության պատասխանատու քարտուղար Տոբիլբեկ Օմարովն ասաց, որ իրենք ունեն հայկական արտադրատեսակների պահանջարկ, ինչը լիարժեք չի բավարարվում` սահմանափակ հաղոդակցման ուղիների պատճառով:

Կողմերը համագործակցության ընդլայնման հարցում մեծ տեղ տվեցին Իրան-Հայաստան` կառուցվելքի երկաթգծին, ինչի արդյունքում, ըստ Ս.Ավետիսյանի, կնվազեն ինչպես ներկրվող, այնպես էլ արտահանվող ապրանքների արժեքները: Հայկական կողմը հեռանկարային է համարում նաեւ ոգելից խմիչքների, մրգերի եւ բանջարեղենի արտահանումը Ղազախստան:
Կողմերը նախատեսում են համագործակցությունն ապրապնդել նաեւ զբոսաշրջության ոլորտում: Մայիսի 13-ին ղազախական կողմի հետ այցելություն կլինի Ծաղկաձոր, որտեղ էլ կկնքվի համագործակցության փաստաթուղթ:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69