Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏ
13/05/2009 13:40
Կիսվել

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏ

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ այսօր` մայիսի 13-ին, Երևանում իր աշխատանքներն է սկսել է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստը:

Հանձնաժողովի համանախագահներ են` հայկական կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԱՄՆ կողմից` ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզենբլյումը: Հանձնաժողովի կազմում են ՀՀ և ԱՄՆ պետական գերատեսչությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: Նիստին հրավիրված են նաև ՀՀ պետական մարմինների, Հայաստանում ԱՄՆ դեսպանության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամը և Ֆինանսական ոլորտի ուժեղացման ծրագիրը, տարածաշրջանային ինտեգրման հնարավորությունները էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության և հեռահաղորդակցության ոլորտներում, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի իրականացման ընթացքը, ԱՄՆ-ի հնարավոր օժանդակությունը Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի ստեղծման, Սիլիկոնյան Հովտում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցչության հիմնման, ինչպես նաև երրորդ սերնդի «Քենդլ» արագացուցչի ստեղծման ծրագրի իրագործման համար անհրաժեշտ բյուջեի համալրման հարցերում, Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման գործընթացի շարունակականությունը, մասնավորապես` մաքսային և հարկային բարեփոխումների ընթացքը,  նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

«Հայ-ամերիկյան համագործակցությունը տարեցտարի զարգանում է եւ թեւակոխում զարգացման որակապես նոր փուլ: Մենք հատուկ նշանակություն ենք տալիս ամերիկյան կողմի հետ համագործակցության զարգացմանը` հաշվի առնելով այն մշտական օժանդակությունը, որը ցուցաբերվում է ամերիկյան կառավարության կողմից»,- լրագրողների հետ հարցազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև «Ներդրումների փոխադարձ խրախուսման և պաշտպանության մասին» Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. սեպտեմբերի 23-ին, վավերացվել է 1995թ. սեպտեմբերի 26-ին, ուժի մեջ է մտել 1996թ. մարտի 29-ից:

1991-2008թ. ընկած ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանում կատարվել է 299 669.7 հազ. ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրում, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 198 619.8 հազ. ԱՄՆ դոլար:

2000-2008թ. ընկած ժամանակահատվածում Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստանում կատարվել է 238 043.9 հազ. ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրում, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 140 065.4 հազ. ԱՄՆ դոլար:

2008թ. ընթացքում` 30 199.6 հազ. ԱՄՆ դոլարի ընդհանուր ներդրում, որից` 17 700.0 հազ.ԱՄՆ դոլարի ուղղակի ներդրում:

Հանրապետությունում 01.01.2009թ-ի դրությամբ գրանցված են ԱՄՆ կապիտալի մասնակցությամբ 536 ձեռնարկություններ:

AMP
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88