Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ
01/02/2010 15:56
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՈՒՄ

2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.6% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մսամթերքի, ձկնամթերքի, մրգի, բանջարեղենի 3.2-26.0% գնաճը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-26.0% գնաճ, 2-ում` 0.3% գնանկում, իսկ մյուս 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2009թ. հունվարին 2008թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.7%, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 26.0% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի 1.9 անգամ, կանաչ պղպեղի 1.8 անգամ, վարունգի 37.1%, կանաչ սոխի 45.6%, խառը կանաչեղենի 50.7% գնաճով: 2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սխտորի 0.2%, կաղամբի 2.9%, կարտոֆիլի 3.7%, ճակնդեղի 9.3%, գազարի 11.9%, գլուխ սոխի 19.1%, սմբուկի 21.2% գնաճ:Հանրապետության դիտարկված քաղաքներում արձանագրվել է բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի 14.0-40.6% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 25.1%-ով:

Մրգի ապրանքախմբում 2010թ. հունվարին 2009թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.4%, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 7.0% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խնձորի 21.0%, ադամաթզի 21.6%, տանձի 22.5%, նռան 32.7%, արքայանարնջի 43.2% գնաճով: 2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կիտրոնի և խաղողի` համապատասխանաբար 5.1% և 5.6% գնաճ, իսկ նարնջի և մանդարինի գները նշված ժամանակահատվածում նվազել են 19.4% և 0.2%-ով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում մրգի գներն աճել են 1.0-22.7%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել ք. Գյումրիում), իսկ ք.Եղեգնաձորում արձանագրվել է 2.0 % գնանկում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 6.8%:

Մսամթերքի ապրանքախմբում 2010թ. հունվարին 2009թ. հունվարի համեմատ գրանցվել է 5.9%, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ`3.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է հանրապետությունում տավարի և ոչխարի մսի` համապատասխանաբար 6.9% և 8.3% թանկացմամբ: Խոզի մսի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 0.5%-ով: Հանրապետության դիտարկված քաղաքներում 2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 1.0-4.9% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 3.1%-ով:

2010թ. հունվարին 2009թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի, ոգելից խմիչքի և ծխախոտի, կենդանական և բուսական յուղերի, կաթնամթերքի, հրուշակեղենի, այլ մթերքի,ձկնամթերքի 0.1-3.4% գնաճ: Շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.3%-ով, իսկ հացամթերքի և ձվի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2