ՀՀ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 43.8%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ճշգրտված տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տավա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ շինարարության ծավալները կրճատվել են 43.8%-ով և կազմել 364646.9 մլն դրամ, ընդ որում միայն այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոս ամսվա համեմատությամբ ՀՀ շինարարության ծավալներն աճել են 25.6%-ով:
Նշենք, որ ՀՀ շինարարության ծավալների առավել մեծ անկում գրանցվել է ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, երբ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել էր 45%-ով: