ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է 5.7 %-ՈՎ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի hունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է760233.1 մլն. դրամ: Այս ցուցանիշը 2008 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությմաբ, համադրելի գներով, նվազել է 5.7 %-ով:
Հաշվետու ամիսների ընթացքում մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով, կազմել է 500369.2 մլն. դրամ, որը 2008թ. համապատասխան ժամանակաշրջանի նույն ցուցանիշի համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 0.1%-ով: 2009թ. հունվար-հուլիս ամիսների տվյալներով մանրածախ առևտրի շրջանառության տեսակարար կշիռը առևտրի շրջանառության ընդհանուր ծավալում կազմել է 65.8%: