
ARMTECH ԿՈՆԳՐԵՍԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ 30 ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ Սիլիկոնյան հովտում այս տարվա նոյեմբերի 5-8-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաների ամենամյա «ArmTech» կոնգրեսը, որին Հայաստանից կմասնակցի 30 ընկերություն: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը` միաժամանակ նշելով, որ կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են:
Սիլիկոնյան հովտում է անցկացվել նաեւ «ArmTech 2007»-ը, որը հայկական ընկերություններին հնարավորություն է տվել նոր գործընկերներ գտնել, աշխարհին ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռք բերած հաջողությունները, արտադրանքը եւ այլն: Այս միջոցառումից նույնպես մեծ ակնկալիքներ կան: