ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ – ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ ԲԱՆԿԻ «ԳՈՐԻՍ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՌԱՎԱՐԻՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«Արդշինինվեստբանկ»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ աշխատանքային զանցանքները բացառելու նպատակով, Արդշինինվեստբանկը մշտապես իրականացնում է խստացված ներքին վերահսկողական միջոցառումներ:
Նմանատիպ միջոցառումներից մեկի արդյունքում հայտնաբերվել է Արդշինինվեստբանկի «Գորիս» մասնաճյուղի կառավարիչ Հովիկ Բախշյանի կողմից մասնաճյուղում պարբերաբար կատարված խախտումները: Այդ կապակցությամբ ձեռնարկված ծառայողական քննության արդյունքում պարզված հանգամանքների վերաբերյալ, համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազությանը, որի համաձայն քրեական գործ է հարուցվել բանկի Գորիսի մասնաճյուղի կառավարչի նկատմամբ:
Արդշինինվեստբանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Հարությունյանի խոսքերով. «Մշտապես գործող խստացված ներքին վերահսկողական համակարգը նպատակ ունի ոչ միայն բարձրացնել աշխատակիցների աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվությունը, այլ նաև պահպանել և բարձրացնել հաճախորդների վստահությունը բանկի նկատմամբ»: