02/11/2010 11:53
ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ 257 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
Այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում ՀՀ-ում արդեն իսկ գրանցվել է 1923 իրավաբանական անձ, որոնցից 257-ը օտարերկրյա ներդրումներով են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում նոր ստեղծված իրավաբանական անձանց կապիտալում կատարված համախառն ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 7469.61 մլն դրամ, ընդ որում միայն օտարերկրյա ներդրումները կազմել են 1145.12 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են օտարերկրյա ներդրումներով իրավաբանական անձանց հիմնադիրների (մասնակիցների) կազմում նաև օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ 88 ընկերություններ, և հիմնադիրների (մասնակիցների) կազմում միայն օտարերկրյա իրավաբանական անձանց և (կամ) քաղաքացիների մասնակցությամբ` 169 ընկերություն:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
