BOEING-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2 ԱՆԳԱՄ
Ինքնաթիռաշինության համաշխարհային առաջատար ամերիկյան Boeing ընկերության կողմից հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ ընկերության զուտ շահույթը 2009թ.-ի առաջին քառորդում նախարդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 2 անգամ և կազմել է 610 միլիոն դոլար: Միևնույն ժամանակ ընկերուրթյան եկամուտը աճել է 3%-ով և կազմել է 16.5 միլիարդ դոլար:
Վերոնշյալ ժամանակաշրջանումը ընկերությունը շահագործման է հանձնել 121 ինքնաթիռ, անցյալ տարի այս թիվը կազմում էր 115 ինքնաթիռ: Հաշվետվության մեջ նաև նշվում է, որ ցուցնիշների նման անկումը պայամանվարված է տնտեսական ճգնաժամով և մասնավորապես նրանով, որ ճգնաժամը առաջին հերթին ազդել է ավոփոխադրումների վրա: