Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 148%-ՈՎ
30/07/2010 12:20
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱԽՍԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 148%-ՈՎ

2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 383.2 մլրդ դրամի ծախսեր` կազմելով կիսամյակային ծրագրի 92.6%-ը: Մասնավորապես` 348.8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 34.5 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 6.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին:

2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 10.3%-ով կամ 35.8 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի, դրամաշնորհների և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 348.8 մլրդ դրամ` 94.4%-ով կատարելով կիսամյակային ծրագիրը: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8.6% ով կամ 27.7 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 32.5 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, շուրջ 2.2 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են ծրագրի համապատասխանաբար 93.6%-ը և 90.4%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատավարձի ծախսերն աճել են 6.3% ով, իսկ սոցիալական ապահովության վճարները` 3.6%-ով:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 68.4 մլրդ դրամ, որի կիսամյակային ծրագիրը կատարվել է 92.1% ով և 3%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 14.7 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 77.6%-ը: Մասնավորապես` նշված գումարից 7.8 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 6.9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 82.8%-ը և 72.4%-ը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 148%-ով կամ 8.8 մլրդ դրամով, ընդ որում, աճ է արձանագրվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի գծով:

Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 8.4 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 96%-ը և 1.9%-ով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: 42.4 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 41.6 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 695.8 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին, 76.8 մլն դրամը` օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվել են 16.2 մլրդ դրամի դոտացիաներ` կազմելով ծրագրի 100%-ը և 17.9%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 95.7%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են 22.2% ով: 

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 34.6% ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 120.6 մլրդ դրամ և 98.8%-ով ապահովել ծրագրի կատարումը: Մասնավորապես` 87.9 մլրդ դրամ (99.2%) են կազմել կենսաթոշակները, 32.7 մլրդ դրամ (97.7%)` նպաստները: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն էական փոփոխություն չեն կրել, իսկ նպաստներն ավելացել են 9.6%-ով: 

Առաջին կիսամյակում պետական բյուջեի միջոցներից 59.5 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` 93.1% ով ապահովելով ծրագրի կատարումը և 7.3%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 34.5 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 77.6%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է հիմնական միջոցների գծով ծախսերի ցածր` 78.9% կատարողականով: Նշված ծախսերը կազմել են 35 մլրդ դրամ և 8.3%-ով գերազանցել 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 564 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` նախատեսված 2.2 մլն դրամի և նախորդ տարվա 6 մլրդ դրամ փաստացի մուտքերի դիմաց:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2