ՃԳՆԱԺԱՄ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐՈՒՄ
Հայաստանում ֆինանսնատնտեսական ճգնաժամի հետեւանքով կին գործարարները վնասներ են կրում: Գործարար կանանաց աջակցման հիմնադրամի նախագահ Լիլի Գեւորգյանը «Բիզնես 24»-ի հետ զրույցում նշեց, որ հիմնականում առաջացել են արտադրանքի իրացման խնդիրներ, ինչ հետեւանքով էլ կրճատվել են արտադրության ծավալները: Սակայն, այդուհանդերձ, հիմնադրամի հետ համագործակցող շուրջ 80 կին գործարարներն իրենց ընկերություններում աշխատատեղի կրճատումներ դեռ չեն իրականացրել: Նրանք գործունեություն են ծավալում տարբեր` տեքստիլ, առողջապահության, կրթության, սպասարկման, նաեւ` շինարարության ոլորտներում:
Ֆոնդն զբաղվում է գործարար կանանց իրավունքների պաշտպանությամբ, նրանց համար կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ` հայկական արտադրանքն արտերկրի շուկայում պատշաճ կերպով ներկայացնելու նպատակով: