ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 50.2%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ընթացիկ գներով, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, կազմել է 18059.7 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավտոմեքնաների առևտրի ծավալը, հաշվարկված համադրելի գներով, կրճատվել է 50.2%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին հինգ ամիսների արդյունքներով ավտոմեքենաների առևտրի տեսակարար կշիռը ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում կազմել է 3,6%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 7,1%: