Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ-ՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 6.8%-ՈՎ
26/11/2010 16:13
Կիսվել

ՀՀ-ՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է 6.8%-ՈՎ

2010թ. երրորդ եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ-ում շրջանառության մեջ գտնվող քարտերի ընդհանուր քանակը կազմել է 681432, որը 2010թ. երկրորդ եռամսյակի վերջի համեմատությամբ ավելացել է 6.8%-ով (43430 քարտով):

ՀՀ կենտրոնական բանկից հրապարակած տվյալների համաձայն` այս նույն ժամանակահատվածում հանրապետության տարածքում  գործող «ԱրՔա» քարտերի քանակը նախորդ եռամսյակի վերջի համեմատ ավելացել է 1.2%-ով (3617 քարտով) և կազմել 299352: Միջազգային քարտային համակարգերի քարտերի քանակը ընդհանուր առմամբ ավելացել է 11.6%-ով (39813 քարտով). VISA-ն ավելացել է 12%-ով (26721 քարտով) և կազմել 249508, իսկ MasterCard-ըª 13%-ով (11273 քարտով) և կազմել 96660: Միջազգային այլ քարտերի քանակը ավելացել է 5%-ով (1819 քարտով):

Քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2009թ. երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 30%-ով (33 մլրդ դրամով), իսկ քանակը` 29%-ով (647420):

Շրջանառության մեջ գտնվող «ԱրՔա» քարտերով իրականացվել է 1289229 գործառնություն` 52 մլրդ դրամ ծավալով: «ԱրՔա» քարտերով կատարված գործառնությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 18%-ով (8 մլրդ դրամով), իսկ քանակը` 21%-ով (220884-ով):

VISA քարտերով իրականացված գործառնությունների ծավալը կազմել է 55 մլրդ դրամ (936445 գործառնություն), իսկ MasterCard-ով իրականացվել է 21 մլրդ դրամ ծավալով 429103 գործառնություն: VISA համակարգի քարտերով իրականացված գործառնությունների ծավալը 2009թ. երրորդ եռամսյակի համեմատ ավելացել է 46%-ով (17 մլրդ դրամ ծավալով), MasterCard-ով կատարված գործառնությունների ծավալը` 35%-ով (5.5 մլրդ դրամ ծավալով): Միջազգային այլ քարտերով իրականացվել է 235146 գործառնություն`12 մլրդ դրամ ծավալով, որը ավելացել է 1.7 մլրդ դրամով:

ՀՀ տարածքում շրջանառության մեջ գտնվող մեկ վճարային քարտով իրականացված ամսական կանխիկացման գործառնությունների ծավալը կազմել է մոտ 60 հազ. դրամ, իսկ անկանխիկը` 5 հազ. դրամ, որը 2009թ. երրորդ եռամսյակի համեմատ գրեթե պահպանվել է նույն մակարդակի վրա:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2