01/12/2010 17:11
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՃԵԼ Է 12%-ՈՎ
2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում ավտոմեքնաների առևտրի ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է շրջանառության համախառն ծավալների շուրջ 12.0% աճ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` հաշվետու ամիսների ընթացքում մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքի ծավալն, ընթացիկ գներով, ներառյալ նաև ավտոմեքենաների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, կազմել է 49109.2 մլն դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին տասն ամիսների արդյունքներով ավտոմեքենաների առևտրի տեսակարար կշիռը հանրապետության ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում աճել է և կազմել 3,7%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 3,2%:
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
18:24 17/07/26
