Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 448.00-1.00
OIL:  BRENT - 68.37+1.17 WTI - 63.55+1.26
COMEX:  GOLD - 4969.90-0.40 SILVER - 74.75-0.80
COMEX:  PLATINUM - 2025.00-1.01
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 153.05-0.19 EUR/GBP - 1.1838-0.20
FOREX:  EUR/USD - 1.1838-0.20 GBP/USD - 1.3607-0.26
STOCKS RUS:  RTSI - 1144.06+0.98
STOCKS US: DOW JONES - 49500.93+0.00 NASDAQ - 22546.67+0.00
STOCKS US: S&P 500 - 6836.17+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 56806.41-0.24 TOPIX - 3787.38-0.82
STOCKS CHINA:  HANG SENG - 26705.94+0.52 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10473.69+0.26 CAC40 - 8316.50+0.06
STOCKS EUR:  DAX - 24800.91-0.46
16/02/2026  CBA:  USD - 377.67+0.73 GBP - 515.52+2.24
16/02/2026  CBA:  EURO - 448.14+1.24
16/02/2026  CBA:  GOLD - 60651-466 SILVER - 939.21-72.89
ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ
16/03/2010 12:53
Կիսվել

ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ

Այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընտրանքային սկզբունքով իրականացված հետազոտության արդյունքների համաձայն հանրապետությունում տնտեսական ակտիվության ինդեքսը, որը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով, այս տարվա առաջին եռամսյակում նախորդ  եռամսյակի  համեմատությամբ աճել էր 38,4%-ով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ինդեքսի աճը կազմել է 20.2%:

2005 թվականի սկզբից ՀՀ կենտրոնական բանկը նախաձեռնել է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ, որոնց նպատակն է նախ գնահատել ներկա տնտեսական վիճակի փոփոխությունը նախորդ ժամանակաշրջանի նկատմամբ, գնահատել հետազոտվող սուբյեկտների տնտեսական սպասումները, ինչպես նաև հարցումների արդյունքների հիման վրա հաշվարկել և հրապարակել բաղադրյալ տնտեսական ինդեքսներ:

Ընթացիկ եռամսյակում ընտրանքային սկզբունքով հետազոտվել է արդյունաբերության, շինարարության և ծառայությունների ոլորտների 863 կազմակերպություն: Հարցման է ենթարկվել նաև 1821 տնային տնտեսություն Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում: Հարցումներն իրականացվել են ինտերնետի, հեռախոսակապի, նամակների և ֆաքսի միջոցով:

AMP
16/02/2026
դրամ
Դոլար (USD)
377.67
+0.73
Եվրո (EUR)
448.14
+1.24
Ռուբլի (RUR)
4.9086
+0.0285
Լարի (GEL)
140.92
+0.49
60651
-466
Արծաթ
939.21
-72.89