ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 02/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունիսի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն ռուբլու, եվրոյի և ֆունտի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ, դրամի փոխարժեքը նվազել է միայն դոլարի նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ աճել է 0.02 դրամով և կազմել է 369.93 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 0.45 դրամով և կազմել է 605.61 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 4.17 դրամով և կազմել է 522.10 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.06 դրամով և կազմել է 12.02 դրամ մեկ ռուբլու դիմաց: