
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԱՃԵԼ Է 26/05/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` մայիսի 26-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն դրամի փոխարժեքը աճել է բոլոր 4 հիմնական արժույթների նկատմամբ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ նվազել է 0.37 դրամով և կազմել է 371.70 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 3.73 դրամով և կազմել է 586.47 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.65 դրամով և կազմել է 5116.07 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.14 դրամով և կազմել է 11.81 դրամ մեկ ռուբլու դիմաց: