ԴԱՆԻԼ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ – ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՊՈՏԵՆՑԻԱԼ
Հայաստանն, ինչպես նախկին ԽՍՀՄ-ի բոլոր զարգացող երկրներն, ունի տնտեսական զարգացման մեծ պոտենցիալ, որը դրսևորվում է առաջին հերթին այնպիսի պարզ ոլորտներում, ինչպիսին է օրինակ պարտադիր ապահովագրությունը: Նման կարծիք է հայտնել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունների խմբի նախագահ Դանիլ Խաչատուրովը` նշելով, որ ապահովագրության ոլորտում Հայաստանի տնտեսությանը առավելապես պակասում են այսպես կոչված «երկար փողերը»: Այս տեսանկյունից, Դանիլ Խաչատուրովի կարծիքով, ՀՀ կառավարությունը պետք է ներդնի պարտադիր կամ ոչ պարտադիր ապահովագրության այլ տեսակներ` բնակչությանը ուղղակիորեն սովորեցնելով փողեր կուտակել ծերության համար:
Արդյունքում, ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերությունների խմբի նախագահի համոզմամբ, կուտակված «երկար փողերը» թույլ կտան իրականացնել այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնց իրականացման համար պահանջվում է երկար ժամանակ: