07/10/2010 12:43
ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԲԱՐՁՐ
Դոլարայնացման մակարդակը Հայաստանում շարունակում է մնալ բարձր: Այսօր ՀՀ քաղաքացիները շարունակում են առավել շատ վստահել ամերիկյան արժույթին, քան ազգային դրամին: ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ` ընթացիկ տարվա օգոստոս ամսվա արդյունքներով ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ և ժամկետային ավանդների կշիռը ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ և ժամկետային ավանդներում կազմել է համապատասխանաբար 60.3% և 80,6%:
ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունն այս նույն ժամանակահատվածում կազմել է 55,1%:
Նշենք նաև, որ ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունն օգոստոս ամսվա վերջի դրությամբ կազմել է 44,9%:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
