Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ – ԴՈԼԱՐԻԶԱՑՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԿԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՈՒՆԸ
07/02/2011 16:05
Կիսվել

ԱՐԹՈՒՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ – ԴՈԼԱՐԻԶԱՑՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ Է ԿԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՈՒՆԸ

2010 թվականին ՀՀ-ում  դոլարայնացման մակարդակը նվազել է 4.2%-ով: Այս մասին այսօր` փետրվարի 7-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման շրջանակներում նշել է ՀՀ ԿԲ Դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Վերջինիս խոսքերով` իրականացված ապադոլարացմանն ուղղված քայլերի արդյունքում դրամով և արտարժույթով խնայողությունների տոկոսադրույքների տարբերությունը հատել էր 4%-ի սահմանագիծը, սակայն ներկայումս, տնտեսական աճին ուղղված քաղաքանության արդյունքում, գրանցվել է այս ցուցանիշի որոշակի անկում` 1%-ի սահմաններում: «Ակնկալում ենք, որ ապադոլարացմանն ուղղված միջոցառումների արդյունքում կունենանք դոլարայնացման մակարդակի 7% անկում, միևնույն ժամանակ, սպասվում է, որ ՀՀ դրամով և արտարժույթով ավանդների տոկոսադրույքների տարբերությունը կպահպանվի 4-5%-ի սահմաններում», – նշեց Արթուր Ստեփանյանը:
Ապադոլարացման ուղղված քայլերն, ըստ Արթուր Ստեփանյանի, թույլ կտան իրականացնել առավել արդյունավետ դրամավարկային քաղաքականություն: «Դոլարարիզացված տնտեսությունում դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմերն աշխատում են բավականին թույլ, և այս պայմաններում ՀՀ ԿԲ-ն ստիպված է լինում առավել խստացնել պայմանները», – պարզաբանեց ՀՀ ԿԲ ներկայացուցիչը:
ՀՀ ԿԲ 2011 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով նախատեսվում է, որ տնտեսության դոլարայնացման ակնկալվող նվազումը կարտահայտվի արտարժութայինի նկատմամբ դրամային ավանդների առաջանցիկ աճով՝ համապատասխանաբար 35.2% և 7.6%:
ՀՀ ԿԲ տվյալներով, 2010 թվականին գրանցվել է դրամային և արտարժութային ավանդների ծավալների աճ՝ համապատասխանաբար 29.0% և 7.0%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 11.4%-ով): Միևնույն ժամանակ, արձանագրվել է վարկավորման ծավալների 26.7% աճ, ընդ որում՝ դրամային վարկերն ավելացել են շուրջ 14.0%-ով, իսկ արտարժութային վարկերը` 37.7%-ով (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը` 43.2%-ով):
Նշենք, որ ՀՀ կենտորնական բանկն, իր որդեգրած քաղաքականության համաձայն, ապադոլարացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում աստիճանական անցում է կատարում ՀՀ դրամով պահուստավորմանը` համապատասխան փոփոխությունների ենթարկելով  պարտադիր պահուստավորման նորմատիվը: Փետրվարի 1-ի իր նիստում ՀՀ ԿԲ-ն սահմանել էր, որ բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափից, որը կազմում է ներգրավված միջոցների 12 տոկոսը, 9%-ը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության դրամով (նախկինում 6%-ի փոխարեն), իսկ 3%-ը` համապատասխան արտարժույթով (Եվրո-ի համար Եվրոյով, մնացած արտարժույթների համար` ԱՄՆ դոլարով, նախկինում 6%-ի փոխարեն):
AMP
11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85