Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇԱԿԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ
29/10/2010 15:52
Կիսվել

ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԵՎՐՈՅԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇԱԿԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ

Ֆինանսական շուկաներում 2010 թ. երրորդ եռամսյակում, պայմանավորված ԱՄՆ տնտեսության աճի հեռանկարների վատացմամբ, ինչպես նաև Դաշնային պահուստային համակարգի կողմից քանակական ընդլայնման կիրառմանը վերադառնալու հայտարարություններով, ԱՄՆ դոլարը ենթարկվեց արժեզրկման ճնշումների, ինչը բնականաբար դրսևորվեց եվրոպական արժույթի վարքագծում, որին նպաստեցին նաև Եվրոգոտու տնտեսության վերականգնման դրական միտումները: Պայմանավորված ԱՄՆ տնտեսության` ԵՄ համեմատ ավելի արագ վերականգնումով և ֆինանսական շուկաներում ներդրողների` դեպի ապրանքային ակտիվները ուղղվածությամբ, կանխատեսվում է եվրոյի փոխարժեքի որոշակի արժեզրկում:

Ինչպես նշվում է ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած 2010 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում` համաշխարհային տնտեսության կայուն աճին և վերականգնմանը խոչընդոտող հիմնարար խնդիրները վերաբերում են արտաքին ևներքին հաշվեկշռվածությունների վերափոխմանն ուղղված տնտեսական քաղաքականություններին: Նշված խնդիրների, ինչպես նաև ֆինանսական համակարգի և այլ կառուցվածքային վերակառուցումներին ուղղված քաղաքականությունների նշանակությունը հատկապես կարևորվում է զարգացած երկրներում: Այս շրջանակում առաջնային խնդիրը կշարունակի մնալ հարկաբյուջետային կոնսոլիդացման իրականացումը: Վերջինս ենթադրում է հարկաբյուջետային քաղաքականության կոշտ միջավայրի ձևավորում 2011 թ. ընթացքում, ինչն էլ որոշակիորեն կպայմանավորի տնտեսական վերականգնման տեմպերի դանդաղում:

Բնականաբար, տնտեսական աճի դանդաղման և հարկաբյուջետային լծակի կոշտացման պարագայում դրամավարկային քաղաքականությունը հիմնականում կշարունակի ապահովել համեմատաբար մեղմ միջավայր, ինչը կուղեկցվի նաև քաղաքականության ոչավանդական գործիքների կիրառությամբ:

Ամփոփելով նշենք, որ համաշխարհային տնտեսության վերականգնման վերաբերյալ սպասումների առկայությամբ ֆինանսական շուկաների զարգացումները կարտացոլվեն հիմնական ապրանքների միջազգային գների վարքագծում, ինչն էլ կշարունակի չափավոր գնաճային ճնշումներ առաջացնել ՀՀ ներքին ապրանքային շուկաներում:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90