Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2010». ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՑՅԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
06/09/2010 09:54
Կիսվել

«ԱՐՄԵՆԻԱ ԷՔՍՊՈ 2010». ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՑՅԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԳԱԼԻ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում բացվեց  «Արմենիա Էքսպո 2010» տասներորդ հոբելյանական ունիվերսալ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդես-ֆորումը, որի շրջանակներում երեք օր իրենց ծառայություններն ու արտադրանքը ներկայացրեցին ավելի քան 180 տեղական և օտարերկրյա կազմակերպություններ` 14 պետություններից: Մասնակից երկրների շարքում էին Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Արաբական Էմիրությունները, Գերմանիան, Վրաստանը, Թուրքիան, Չինաստանը, Լեհաստանը, Իտալիան: Ցուցահանդես-ֆորումին հիմնականում ներկայացված էին շինարարության, արդյունաբերական ոլորտի, կենցաղային եւ սպառողական ապրանքներ:
Ինչպես «Բիզնես 24»-ի հետ զրույցում նշեցին ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների մեծ մասը` այցելությունների առավել մեծ ակտիվություն գրանցվել է առավելապես ցուցահանդես-ֆորումի երկրորդ և երրորդ օրերին, և արդեն իսկ ձեռք են բերվել հետագա համագործակցության մի շարք նախնական պայմանավորվածություններ: Ընդհանուր առմամբ, այցելուների ակտիվությունը ցուցահանդեսում ներկայացված բոլոր տաղավարներում զգալի էր: Շինարարական ընկերություններն իրենց արտադրանք առավելապես ներկայացնում էին գործարար ոլորտի ներկայացուցիչներին, մինչդեռ սննդամթերք և կենցաղային ապրանքների արտադրող ընկերությունների ներկայացրած արտադրատեսակներով առավելապես հետաքրքրված էին հասարակ քաղաքացիները:
 
Ինչպես «Բիզնես 24»-ի հետ զրույցում նշեցին «Թամարա և Անի» ընկերության ներկայացուցիչները` կաթնամթերքի արտադրության զբաղվող այս ընկերությունն արդեն 2-րդ տարի է մասնակցում ցուցահանդեսին, և այցելուների ակտիվությունը այս երկու տարվա ընթացքում զգալի աճել է: Վերջիններիս հաղորդման` այցելուների 90%-ը ծանոթ է ԱՆԻ ապրանքանիշին և ընկերության ներկայացրած արտադրատեսակներին: Այս տարի ընկերությունն «Արմենիա Էքսպո 2010»-ին ներկայացրել էր Հայաստանի կաթնամթերքի շուկայում այսօր նորույթ համարվող մի քանի արտադրատեսակ:

Ինչ վերաբերում է  «Արմենիա Էքսպո 2010» ցուցահանդեսին ներկայացված շինարարական ընկերություններից, ապա վերջիններս գերակշիռ մեծամասնությունն արդեն մի քանի տարի է, որ մասնակցում է ցուցահանդեսին: Եվ ինչպես նշեց «Կնաուֆ Արմենիա» շինարարական ընկերության ներկայացուցիչն` այս ցուցահանդեսը լավագույնս հնարավորություն է տալիս հաստատել նոր գործարար կապեր:

Ցուցահնդեսին ներկայացված էր նաև բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր արտադրող LimeTech ընկերությունը: «Բիզնես 24»-ի հետ զրույցում ընկերության հասարակության հետ կապերի պատասխանատու Դիանա Արսենյանը նշեց, որ  «Արմենիա Էքսպո» ցուցահանդեսին ընկերությունը մասնակցում է արդեն երկրորդ տարին` ներկայացնելով ընկերության արտադրած բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգերը, որոնք մեծ հետաքրքրություն են վայելում այցելուների շրջանակներում: Ընկերոթյունն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` Հայաստանում արտադրած առաջին կառավարման ավտոմատացված համակարգերն առաջարկելով բանկերին, իսկ այնուհետև, VivaCell-MTS-ի հետ համագործակցության արդյունքում վերջինիս 32 սպասարկման կենտրոններում ներդնելով հերթերի կառավարման համակարգերը: «Արմենիա Էքսպո 2010» տասներորդ ցուցահանդես-ֆորումին LimeTech-ը ներկայացրել էր իր City Guide ինֆորմացիոն համակարգը, Էլեկտրոնային ամբիոնը և բիզնեսի կառավարման ավտոմատացված այլ համակարգեր:
Այցելուների ակտիվությունը և տեղեկացվածությունը բարձր գնահատեցին նաև ցուցահանդես-ֆորումին ներկայացված հրատարակչական, տեղեկատվական ընկերությունները:
AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2