EXXON MOBIL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Ամերիկյան նավթային Exxon Mobil ընկերությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 56%-ով և կազմել 19,42 մլրդ դոլար: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով ընկերությունն ապահովել էր 44,06 մլրդ դոլարի զուտ շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն անցյալ տարվա միայն չորրորդ եռամսյակում ընկերության շահույթը կազմել է 6,05 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ գրանցելով 23% անկում:
Նշենք նաև, որ, չնայած շահութի մակարդակի անկմանը, անցյալ տարվա արդյունքներով Exxon Mobil ընկերությունը ճանաչվել է կապիտալիզացման մակարդակով ամենախոշոր ընկերությունն աշխարհում: