Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
FOREX CLUB – ՀԱՅ ԹՐԵՅԴԵՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ 30%-Ն «ԱՇԽԱՏՈՒՄ Է» ՇԱՀՈՒՅԹՈՎ
22/06/2011 12:30
Կիսվել

FOREX CLUB – ՀԱՅ ԹՐԵՅԴԵՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ 30%-Ն «ԱՇԽԱՏՈՒՄ Է» ՇԱՀՈՒՅԹՈՎ

Forex Club Բորսայական առևտրի միջազգային ակադեմիայի վերլուծական բաժնի ղեկավար Միքայել Վերդյանի հարցազրույցը «Բիզնես 24»-ին.

Բիզնես 24 – Forex Club-ն  արդեն ավելի  քան 10 տարի է,  ինչ գործունեություն է  ծավալում Հայաստանում և  այս ժամանակահատվածում  անմիջական մասնակցություն է ունեցել  Հայաստանում միջազգային արտարժույթի փոխանակման շուկայով հետքրքրված անձանց ֆինանսական գրագիտության բարձրացման և արժութային միջազգային շուկային Հայաստանի ինտեգրացման գործում: Ձեր գնահատմամբ, որքա՞ն է միջազգային արժութային շուկայի «հայաստանյան» մասնակիցների ընդհանուր թվաքանակը և որքանո՞վ են հաջողակ հայ արժութային թրեյդերները: Որքա՞ն է կազմում Forex շուկայի «հայաստանյան» ամսական շրջանառությունը:

Մ. Վ. – Հայաստանում Forex Club բորսային առևտրի միջազգային ակադեմիայի 10 տարվա գործունեության ընթացքում ավելի քան 2000 մարդ անցել է համապատասխան ուսուցում, և այսօր նրանցից շատերը շարունակում են ակտիվ գործել արժութային շուկայում: Միևնույն ժամանակ, միջազգային արժութային շուկայի «հայաստանյան» մասնակիցների ընդհանուր թվաքանակում պետք է դիտարկել նաև այն մարդկանց մեծ բանակը, ովքեր գերադասում են սովորել սեփական փորձի վրա և ինքնուրույն են բացահայտնում բորսային առևտրի բոլոր «գաղտնիքները»: Ըստ առկա վիճակագրության` հայ թրեյդերները, ընդհանուր առմամբ, առավել հաջողակ են, քան իրենց «գործընկերներն»` այլ երկրներում: Հայ թրեյդերների շուրջ 30%-ն աշխատում է շահույթով: Ինչ վերաբերում է Forex շուկայի «հայաստանյան» շրջանառության իրական ծավալի գնահատմանն, ապա դա բավականին բարդ է: Շուկայի մասնակիցներն այս դեպքում ոչ միայն Forex Club ընկերության հաճախորդներն են, այլև մեր երկրի բանկային ու ֆինանսական կառույցները, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր օգտվում են արտարժույթի փոխանակման կետերի ծառայություններից:

Բիզնես 24  – Համաշխարհային տնտեսությունում  տեղի ունեցող ցանկացած երևույթ անմիջապես իր անձագանք է գտնում միջազգային արժութային շուկայում: Ձեր կանխատեսումներով, ներկայիս եվրոպական պարտքային ճգնաժամի, ԱՄՆ բյուջետային պակասուրդի հիմնախնդիրների ընդհանուր համատեքստում մինչև տարեվերջ ի՞նչ զարգացումներ են սպասվում միջազգային արժութային շուկայում` դոլարի և եվրոյի փոխարժեքների փոփոխության տեսանկյունից:

Մ.Վ. – Համաշխարհային ֆինանսական շուկաներում հիմնական մտահոգությունները կապված են ԱՄՆ պետական բյուջեի մեծ ծավալների հասնող պակասուրդի և պետական պարտքի շարոունակական աճի հետ: ԱՄՆ-ին ներկայումս անհրաժեշտ է մեծացնել պետական պարտքի վերին սահմանը ևս 2.4 տրիլիոն դոլարով` հասցնելով այն 16.7 տրիլիոն դոլարի: Եվ այս համատեքստում, ԱՄՆ Կոնգրեսը մինչև օգոստոսի 2-ը պետք է քննարկի նման որոշման ընդունումը: Շուկայի մասնակիցների մոտ ձևավորված այս սպասումները «ճնշող» ազդեցություն են թողնում ամերիկյան արժույթի վրա: Այն դեպքում, երբ ԱՄՆ տնտեսությունը քանակական «թուլացման» երկրորդ փուլի ավարտին կարողանա «աշխատել» ինքնուրույն, ապա դոլարին, կարճաժամկետ հատվածում, կհաջողվի համաշխարհային ֆինանսական հարթակներում փոքր-ինչ ամրապնդել իր դիրքերը` դրանով իսկ ճնշում գործադրելով ապրանքահումքային ակտիվների վրա: Սակայն, եթե աշխարհի երրորդ խոշորագույն տնտեսությանը պահանջվի քանակական «թուլացման» երրորդ փուլ` տնտեսության աճի տեմպերը խթանելու համար, ապա դոլարի դևալվացիան կստանա նոր, լրացուցիչ ազդակ, ինչը և կհանգեցնի ապրանքահումքային շուկաների աճին և եվրոպական արժույթի փոխարժեքի բարձրացմանը:
Եվրագոտու մի շարք երկրների պարտքային խնդիրները նույնպես իրենց ազդեցություն են թողնում ամերիկյան դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի ձևավորման վրա: Ներդրողների մտավախությունները` կապված Հունաստանի հավանական դեֆոլտի, ինչպես նաև ԵՄ այլ երկրներում այս պարտքային «վարակի» տարածման հետ, դեպի վար ճնշում են գործադրում եվրոյի վրա: Ստեղծված իրավիճակում հստակցություն կարող է մտցնել ԵՄ ֆինանսների նախարարների մակարդակով Հունաստանի ֆինանսական խնդիրների քննարկումն ու լուծումների առաջադրումը: Մասնավորապես, Հունաստանին ֆինանսական լրացուցիչ աջակցության տրամադրումը կարող է վերականգնել առաջատար արժույթների, մասնավորապես և եվրոյի նկատմամբ վստահությունը:

Բիզնես 24 – 2010 թվականին համաշխարհային շուկայում գրանցվեց նավթի և հանքահումքային արտադրանքի գների աճը, և Հայաստանը, որպես պղինձ արտահանող երկիր, զգալի շահեց համաշխարհային շուկայում ապրանքահուքային պաշարների գների աճից: Այս տեսանկյունից, ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում այս տարի:

Մ.Վ.
– Մեր գնահատականներով` պղնձի միջնաժամկետ հեռանկարները շարունակվում են բնութագրվել որպես չափավոր դրական, քանի որ վերջերս Պղնձի Միջազգային Հետազոտական Խմբի հրապարակված հաշվետվության համաձայն` ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի համեմատությամբ պղնձի համաշխարհային սպառման ծավալներն աճել են 5.9%-ով և դեռևս շարունակում է պահպանվել բարձր մակարդակի վրա: Սակայն, պետք է նշել, որ շուկայի մասնակիցների սպասումները` կապված ամերիկյան և չինական տնտեսությունների աճի տեմպերի կրճատման հետ, ձևավորում են որոշակի անորոշություն: Կարմիր մետաղի գնանշումները դեռևս «խոցելի են», քանի որ պղնձի նկատմամբ «չինական» պահանջարկի հեռանակարներն անորոշ են: Չինաստանը, որը հահդիսանում է պղնձի խոշորագույն ներմուծողն աշխարհում, տնտեսության աճի տեմպերի անկում ապահովելու դեպքում կարող է «հիասթափեցնել» ներդրողներին: Վերջիններս այս դեպքում կկորցնեն իրենց վստահությունը պղնձի նկատմամբ: Միևնույն ժամանակ, Հունաստաի պարտքային խնդիրների հետ կապված իրավիճակի սրումը նույնպես կարող է բացասական ազդեցություն թողնել ողջ ապրանքահումքային շուկայի, այդ թվում և պղնձի շուկայի զարգացումների վրա: Մեր գնահատականներով` հենց որ համաշխարհային ֆինանսական շուկաներում տրամադրությունը բարելավվի, ինչը կարող է տեղի ունենալ ընթացիկ տարվա ամռան վերջին և աշնան սկզբին, պղնձի գնանշումները կրկին կվերականգնեն իրենց աճը և կձգտեն մեկ ֆունտի դիմաց 5.00 ԱՄՆ դոլար վերին մակարդակին:

Բիզնես 24 – Ձեր գնահատմամբ` առաջիկա ամիսներին ինչպիսի՞ միտումներ կգրանցեն հացահատիկի միջազգային գները, և Հայաստանում ցորենի գինն ինչպե՞ս կարձագանքի այդ փոփոխություններին:

Մ.Վ. – Մտավախությունները` կապված համաշխարհային տնտեսության աճի տեմպերի անկման և Եվրագոտու պարտքային խնդիրների սրման հետ, ինչպես նաև ԱՄՆ դոլարի ամրապնդումը «նվազեցնող» ճնշում են գործադրում ցորենի գնի վրա: Միևնույն ժամանակ, ցորենի գնի դինամիկայի վրա մեծ ազդեցություն կունենա նաև նոր բերքի ստացման տվյալները, որոնք, ինչպես սպասվում է, կլինեն լավ արդյունքներով: Այն դեպքում, երբ ցորենի նոր բերքը չի ենթարկվի ֆորս-մաժորային ուժերի ազդեցությանը, ցորենի գնի դինամիկան կփոխկապակցվի ապրանքահումքային շուկաներում` կշարունակելով գրանցել չափավոր աճ: Սա կարող է ցորենի գնի բարձրացում առաջացնել նաև Հայաստանում: Բացի այդ, եթե ամերիկյան տնտեսության աճի տեմպերի անկման և Հունաստանի պարտքային խնդիրների սրման հետ կապված սպասումներն առավել խորանան, ապա այս դեպքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը աճը կուժեղանա, իսկ ցորենի գնի անկումը զգալի կդառնա; Նման զարգացման դեպքում հիմքեր կստեղծվեն Հայաստանում ցորենի գնի նվազման համար:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69