ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ 23,3%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունիս ամսվա ընթացքում մայիս ամսվա համեմատությամբ ՀՀ-ում ոսկերչական ապրանքների գներն աճել են 0,9%-ով, իսկ 2008թ. դեկտեմբեր ամսվա համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 23,3%-ով: 2005թ. համեմատությամբ այս տարվա հունիս ամսվա արդյունքներով ոսկերչական ապրանքների գները ՀՀ-ում աճել են 71,1%-ով, իսկ 2009թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ոսկերչական ապրանքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել են 8,9%-ով:
Նշենք նաև, որ այս տարվա ընթացքում ոսկերչական ապրանքների գների առավել բարձր աճ գրանցվել է մարտ ամսվա ընթացքում` շուրջ 19,3%, իսկ ոսկերչական ապրանքների գների անկում գրանցվել է միայն հունվար ամսվա ընթացքում, երբ 2008թ. դեկտեմբեր ամսվա համեմատության գները կրճատվել են 0,6%-ով: Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում մայիս ամսվա համեմատությամբ ոսկերչական ապրանքների գների առավել բարձր աճ գրանցվել է Վանաձորում` շուրջ 4,4%, և Եղեգնաձորում` 2,7%, իսկ նույն ժամանակահատվածում Երևան քաղաքում ոսկերչական ապրանքների գներն աճել են 0,8%-ով: