26/04/2010 13:06
GOLDMAN SACHS ԲԱՆԿԻ ՓՈԹ-ՄԵՆԵՋԵՐՆԵՐԸ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԴԻՄԱՎՈՐԵԼ ՃԳՆԱԺԱՄԸ
Ամերիկյան խոշորագույն ներդրումային Goldman Sachs բանկի ղեկավարությունը ուրախ է եղել ԱՄՆ հիփոթեքային շուկայի անկման և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համար: Այսպիսի հայտարարությամբ են հադես եկել ԱՄՆ Կոնգրեսի ենթահանձնաժողովի մասնակիցները: Վերջիններիս հայտնի է դարձել Goldman Sachs բանկի թոփ-մենեջերների էլեկտրոնային նամակագրության բովանդակությունը: Այս նամակներում բանկի ղեկավարության անդամները ստացել և ուղարկել են շնորհավորանքներ` ճգնաժամի պայմաններում մեծ եկամուտներ ապահովելու առիթով:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 16-ին ամերիկյան այս բանկի նկատմամբ մեղադրանք էր ներկայացրել ԱՄՆ ֆոնդային բորսաների և արժեթղթերի հանձնաժողովը (SEC)` Goldman Sachs բանկին կասկածելով խաբեությունների և խարդախոթյունների մեջ, որոնց արդյունքում, ըստ հանձնաժողովի տվյալների, բանկի հաճախորդները կրել են շուրջ մեկ մլրդ դոլարի վնասներ, իսկ բանկի ղեկավարությունն ապահովել է զգալի եկամուտներ:
Ներկայումս աշխարհի երբեմնի ամենախոշոր ներդրումային բանկի` ամերիկյան Goldman Sachs-ի նկատմամբ ներդրողների վստահելիությունը կորել է, ինչի արդյունքում բանկի արժեթղթերի գները գրանցել են զգալի անկում:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:50 24/10/26
10:30 24/10/26
18:37 23/10/26
