10/09/2010 17:15
ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ – ՀԱՅԱՍՏԱՆ» ՊՈԱԿ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով Կառավարման խորհուրդը հաստատել է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիային ներկայացվելիք հատկացման 17-րդ հայտը` կից փաստաթղթերով։ Համաձայն հայտի` 2010թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակի համար ՀՄՀ-Հայաստանը Կորպորացիայից ակնկալում է ստանալ 18,513,863 (տասնութ միլիոն հինգ հարյուր տասներեք հազար ութ հարյուր վաթսուներեք) ԱՄՆ դոլար։ Այդ գումարից 17,835,199 ԱՄՆ դոլարն ուղղվելու է Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, մնացած մասը` մոնիթորինգին, գնահատմանն ու ծրագրի կառավարմանը և վերահսկողությանը։
Նիստում քննարկվել և հաստատվել են Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ջրից դեպի Շուկա բաղադրիչի շրջանակներում ընդգրկված խորհրդատուի` «Ոռոգման ոլորտի ազգային քաղաքականությանե հայեցակարգին համաձայն մշակած ռազմավարությունը և Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում առկա չնախատեսված ծախսերի ֆոնդի բաշխման առաջարկվող ուղղությունները։
Կառավարման խորհրդի անդամները քննարկել են նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի փակման պլանի նախնական տարբերակը։
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել և հաստատվել են ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ի բնապահպանական և սոցիալական ազդեցության ղեկավարի թափուր պաշտոնի համալրման համար անցկացված մրցույթի արդյունքները և այդ պաշտոնում համապատասխան թեկնածուի նշանակումը։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
Արծաթ
480.96
+24.58
11:00 28/11/26
10:30 28/11/26
20:03 27/11/26
19:05 27/11/26