ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 2010-2020ԹԹ. ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և դրա կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ՀՀ նախարարությունների, շահագրգիռ մարմինների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների կողմից ներկայացված դիտողությունները և առաջարկությունները։ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը զեկուցել է, որ փաստաթուղթը լրամշակվել է ներկայացված առաջարկություններով, և կատարված փոփոխությունները համաձայնեցվել են բոլոր շահագրգիռ կողմերի հետ։