Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 12-ՐԴ ՆԻՍՏԸ
25/10/2010 11:21
Կիսվել

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 12-ՐԴ ՆԻՍՏԸ

Եկատերինբուրգում հոկտեմբերի 23-ին իր աշխատանքներն էր սկսել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։ Նախքան վերջինիս 12-րդ նիստի բացումը տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի առանձնազրույցը։ Ողջունելով նիստի մասնակիցներին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ՀՀ կառավարական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար։ 

Հանձնաժողովի համանախագահների` նիստին հաջորդած մամլո ասուլիսում, անդրադառնալով երկկողմ տնտեսական համագործակցությանը, ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, նիստի մասնակիցները քննարկել և որոշումներ են ընդունել տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի` 2009թ. սեպտեմբերի 25-ին կայացած տասնմեկերորդ նիստի արձանագրության կատարման ընթացքի, երկկողմ իրավապայմանագրային դաշտի և առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների, ՀՀ-ի կողմից պետական պարտքի մարման հաշվին ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների աշխատանքի, վառելիքաէներգետիկ համակարգի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հումանիտար, բնապահպանության ոլորտներում ծավալված համագործակցության մասին։ 

Ըստ Տիգրան Սարգսյանի` հայ-ռուսական երկկողմ տնտեսական համագործակցությունը գնալով ավելի է զարգանում։ «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ժամանակ Ռուսաստանն այն երկրների թվում էր, որն օգնություն ցուցաբերեց Հայաստանին։ Մենք ՌԴ-ից ստացանք 500 մլն դոլարի վարկ, որպեսզի իրականացնենք հակաճգնաժամային մեր ծրագրերը։ Այդ միջոցներն ուղղվեցին աղետի գոտու խնդիրների իրականացմանը, ինչպես նաև վարկերի տեսքով հանձնվեցին փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններին, որոնց այդ քայլը լավագույնս օգնեց ճգնաժամի բացասական հետևանքները մեղմելու համար»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։ Ըստ նրա` այսօրվա նիստում համաձայնեցվել են 15 հարցեր, որոնք կնպաստեն երկկողմ ծրագերի իրականացմանը։ «Քննարկվեցին նաև հարցեր, որոնք վերաբերում են Հայաստանի և Ռուսաստանի միջև համատեղ բիզնես ծրագրերի իրականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Նրա տեղեկացմամբ` Հայաստանը պատրաստ է «Մարս» գործարանում հիմնել ազատ տնտեսական գոտի, ընդունել համապատասխան իրավապայմանագրային նորմեր` այլ ինվեստիցիոն ծրագրեր իրականացնելու համար։ «Մարսի վերաբերյալ աշխատանքներ են տարվում «Սիտրոնիքս» ընկերության և մեր ռուս գործընկերների հետ, թե ինչպես շահագործվի այն։ Հայաստանի իշանություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել գործարանի տարածքում տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա այդտեղ ներդրումային նոր ծրագրեր իրականացնել։ Մինչև այս տարվա վերջ պետք է համաձայնեցվեն բոլոր հարցերը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ 

Ըստ ՀՀ վարչապետի` ալմաստի վերամշակման համատեղ ծրագրի վերաբերյալ ևս քննարկումներ են եղել։ «Հայտնի է, որ Հայաստանն այս ոլորտում ունի բավական փորձ։ Մենք այսօր վերականգնում ենք «Ալռոսա» ընկերության և հայկական ձեռնարկությունների միջև ալմաստի հումքի պահանջարկի ծավալները»,-նշել է Տիգրան Սարգսյանը։ 

Ի. Լևիտինի խոսքով, նախորդ տարի կողմերն իրավանորմատիվային բազայի վերանայման լուրջ քայլեր են իրականացրել, իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի ժամանակ ստորագրվել են մի շարք պայմանագրեր, որոնց համաձայն իրականացվելիք ծրագրերն այսօր վերահսկվում են։ Նրա տեղեկացմամբ` այսօր Ռուսաստանի և Հայաստանի տարբեր մարզերի միջև կապերն ամրապնդելու համար պատրաստվում է չորս պայմանագիր, «ինչը շատ կարևոր է առևտրատնտեսական կապերի ամրապնդման համար»։ «Այս տարի հայկական կողմի խնդրանքով մենք կարողացանք վերականգնել Վերին Լարսի անցակետի աշխատանքները, ինչի արդյունքում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն սկսել է ավելի ակտիվ գործել։ Մենք դեռևս չենք կարողացել վերականգնել մինչճգնաժամային ժամանակահատվածում արձանագրված առևտրատնտեսական շրջանառության մակարդակը, ինչի համար պետք է շարունակենք լուրջ քայլեր կատարել»,- ասել է Ի. Լևիտինը` շնորհակալություն հայտնելով Տիգրան Սարգսյանին Եկատերինբուրգ այցելության համար։ Ըստ նրա` այսօր Սվերդլովսկ և Արմավիր մարզերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանային համաձայնագրի կնքման շուրջ։ 

Անդրադառնալով «Նաիրիտ» գործարանին` ՀՀ վարչապետը նշել է, որ գործարանի հիմնական վարկատուն Միջպետական բանկն է, բայց քանի որ այն գտնվում է վերակառուցման փուլում և նրա նպատակներն ու խնդիրները դառնում են հիմնականում հաշվարկային բնույթի, նպատակարհարմար է այդ վարկի տեղափոխումը մեկ այլ բանկ։«Մասնավորապես` «Նաիրիտի» վարկատուն կարող է լինել ԵՎՐԱԶԵՍ բանկը, կամ հակաճգնաժամային հիմնադրամը, որը նույնպես խոշորածավալ ներդրումներ է կատարում։ Համապատասխան հանձնարարական է տրված Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարություններին, որպեսզի այս խնդիրը քննարկեն և մեզ ներկայացնեն առաջարկություններ»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Տիգրան Սարգսյանը և Իգոր Լևիտինը ստորագրել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունը։ Ի. Լևիտինի անունից միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի մասնակիցների պատվին տրվել է պաշտոնական ճաշ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98