ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԻԻՀ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՄՈՀԱՄԱԴՌԵԶԱ ՌԱՀԻՄԻԻ ՀԵՏ
Երեկ` հոկտեմբերի 25-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ առաջին հանդիպում-առանձնազրույցը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահական համալիրի կենտրոնական մասնաշենքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետքրքրություն ներկայացնող հարցեր։
Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիարկության անդամները։
Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները զարգանում են ի շահ երկու պետությունների։ Իրագործվել և իրագործվում են մի շարք ծրագրեր, որոնք կապահովեն հարաբերությունների նոր մակարդակ, մասնավորապես ապրանքաշրաջնառության ծավալը Հայաստանի և Իրանի հանրապետությունների միջև կազմում է տարեկան միջինը 200 միլիոն դոլար։ Հայաստանից Իրան մեծասամբ արտահանվում են կենդանական ծագման մթերքներ, հանքահումքային ապրաննքներ, իսկ Իրանից Հայաստան` վառելիք, պարարտանյութեր և այն։