Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.26-0.47 WTI - 96.46-1.91
COMEX:  GOLD - 4350.50-0.40 SILVER - 65.83-1.66
COMEX:  PLATINUM - 1791.30-0.81
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.42+0.19 EUR/GBP - 1.1472-0.06
FOREX:  EUR/USD - 1.1472-0.06 GBP/USD - 1.3379-0.03
STOCKS RUS:  RTSI - 845.84-0.76
STOCKS US: DOW JONES - 52048.83+0.71 NASDAQ - 27122.09+2.26
STOCKS US: S&P 500 - 7764.70+1.49
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25087.75+1.36 SSEC - 3952.13+1.03
STOCKS EUR:  FTSE100 - 10739.01+0.75 CAC40 - 8138.94+0.92
STOCKS EUR:  DAX - 25575.01+1.07
22/09/2026  CBA:  USD - 363.46+0.02 GBP - 485.76+0.24
22/09/2026  CBA:  EURO - 416.74-0.31
22/09/2026  CBA:  GOLD - 50531-510 SILVER - 769.78+20.49
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԱՊՀ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 52-ՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
27/10/2010 14:32
Կիսվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԱՊՀ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 52-ՐԴ ՆԻՍՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին։ Հոկտեմբերի 25-27-ը Երևանում արդեն երրորդ անգամ անցկացվող նիստին մասնակցում են ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներն ու փորձագետները։ 1993թ. դեկտեմբերի 23-ին ստեղծված այս խորհրդի գործունեությունը նպատակաուղղված է տնտեսական ինտեգրման խորացմանը, ԱՊՀ մաքսային ծառայությունների գործողությունների համակարգմանը, մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը և մաքսային ընթացակարգերի միասնականացմանը։

Նիստի սկզբում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.«Արդեն երրորդ անգամ Երևանում նիստի կազմակերպման փաստն ընդգծում է ԱՊՀ շրջանակում տարածաշրջանային համագործակցության ակտիվացման մեջ Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը։
ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանը և ընդունմանը, որոնք նպաստելու են մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույնս լիարժեք օգտագործմանը, մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը, մաքսանենգության դեմ համաձայնեցված պայքարի միջոցների մշակմանը և ստվերային ու կեղծված արտադրանքից ներքին շուկաների պաշտպանությանը։ Ձևավորվում է մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ համաձայնեցված օպերատիվ միջոցառումների ու միասնականացված գործողությունների անցկացման ընթացակարգ։ 

Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ հանցավոր խմբավորումները հիմնականում ձևավորում են ստվերային տնտեսություն։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` մաքսային հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարը, կեղծված արտադրանքից ներքին շուկաների պաշտպանությունը և մաքսային արժեքի սահմանմանը, ռիսկերի կառավարմանը, էլեկտրոնային հայտարարագրմանն ու էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը պետք է առաջնահերթ լինեն ԱՊՀ մաքսային ծառայությունների գործունեության մեջ։ 

Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլոր ներկաներին և մաղթում ձեզ բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք»։

AMP
22/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.46
+0.02
Եվրո (EUR)
416.74
-0.31
Ռուբլի (RUR)
4.3092
-0.0031
Լարի (GEL)
139.36
-0.17
50531
-510
Արծաթ
769.78
+20.49