Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 10-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ
29/09/2010 16:10
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 10-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ

Այսօր Երևանում մեկնարկել է ԱՊՀ բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նստաշրջանը, որին մասնակցում են ավելի քան մեկ տասնյակ երկրների վերահսկիչ մարմինների ներկայացուցիչներ, Վրաստանի, Մերձբալթյան երեք երկրների` Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի վերասհկիչ մարմինների ղեկավարները, ինչպես նաեւ Լեհաստանի վերահսկիչ պալատի նախագահ Յացեկ Յեզիերսկին, ով նաև հանդիսանում է Եվրոպայի բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության` ԵՎՐՈՍԱ-ի նախագահը։

Նստաշրջանի հիմնական թեման է «Բարձրագույն վերահսկիչ մարմինների դերը երկրի սոցիալ-տնտեսական գործընթացների կառավարման գործում»։ Քննարկումների օրակարգում է նաև տարածաշրջանում բարձրագույն վերահսկիչ մարմինների համագործակցության սերտացումը։ 

Կառավարության ընդունելությունների տանը վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկել է խորհրդի նիստը։
Գործադիրի ղեկավարն իր խոսքում հույս է հայտնել, որ նիստում քննարկվելիք հարցերը կունենան դրական եզրակացություններ։ Կարևորելով վերասհկիչ մարմինների դերը պետության կառավարման գործում` Տիգրան Սարգսյանն ասել է. «Վերահսկիչ պալատի աշխատանքների արդյունավետության բարձրացումը կնպաստի կառավարության աշխատանքների, մասնավորապես ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը, առավել թափանցիկ աշխատելուն։ Դա կառավարությանը սեփական ռեսուրսների բացահայտման հնարավորություն կտա։ Հենց այս առումով վերասհկիչ պալատի դերը մեծ նշանակություն է ստանում։ Մեզ համար հետաքրքիր է նաև վերահսկիչ մարմինների միջազգային փորձը։ Այդ առումով կարևորում ենք միջազգային համագործակցությունը տարբեր երկրների վերահսկիչ մարմիների հետ»։

Ըստ վարչապետի, ՀՀ կառավարւթյունը ներկայումս բավական արդյունավետ է համագործակցում վերահսկիչ պալատի հետ` փորձելով պետական տարբեր գերատեսչություններում իրականացնել ֆինանսական միջոցների արդյունավետ կիրառում։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98