Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱՆՑՈՒՄ ԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿԻՆ. ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ԲԱՆԿԵՐԸ
04/11/2010 17:14
Կիսվել

ԱՆՑՈՒՄ ԵՆՔ ԿԱՏԱՐՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՆԿԱՆԽԻԿ ԵՂԱՆԱԿԻՆ. ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ ԿՍՊԱՍԱՐԿԵՆ ԲԱՆԿԵՐԸ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունը հաստատել է կենսաթոշակի վճարման կարգը, լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող կենսաթոշակի վճարման ծառայության, լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող կենսաթոշակի կանխիկ եղանակով վճարման ծառայության մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը։

Վարչապետի դիտարկմամբ, սա կարևոր քայլ է կենսաթոշակային բարեփոխման իրականացման ճանապարհին, քանի որ առևտրային բանկերին նույնպես թույլ է տրվում սպասարկել թոշակառուներին։ Վերջիններս կարող են բանկային հաշիվ բացել ցանկացած բանկում, և պետությունն այդ նպատակով անվճար բանկային քարտ է տալիս։ Գումարի կանխիկացումը նույնպես կկատարվի անվճար:

Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանումներ է տվել նիստում հավանության արժանացած կենսաթոշակների վճարման կարգի վերաբերյալ։  Ըստ նախարարի, կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում իրականացվող վճարման նոր կարգը կկիրռավի 2011 թվականի հունվարից`երկու եղանակով` կանխիկ և անկանխիկ։

Անկանխիկ կենսաթոշակը կենսաթոշակառուին կվճարվի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Այն հնարավորություն կտա կենսաթոշակառուին իր բանկային հաշվին փոխանցած գումարը տնօրինել առանց ժամկետային սահմանափակման` բանկի հետ պայմանավորվելով գումարի կանխիկացման եղանակը։ «Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակը նշանակում է որ կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվելու է բանակային հաշվին վճարվելու միջոցով։ Սա հնարավորություն է տալիս կենսաթոշակը տնօրինել առանց ժամկետի սահմանափակման»,-նշել է նախարարը։

Համաձայն կարգի` կենսաթոշակառուն պետք է բանկային հաշիվ բացի։ Այդ ծառայություն կմատցվի անվճար։ Կենսաթոշակների կանխիկ վճարման ընտրության դեպքում քաղաքացին կենսաթոշակ կստանա գործող կարգի համաձայն։ Արթուր Գրիգորյանի խոսքով բոլոր այն բանկերը, որոնք նախարարության հետ պայմանագրեր կկնքեն, այդ բանկերի ցուցակը կտեղադրվին ախարության պաշտոնական կայքէջում և լրատվամիջոցներով կտեղեկացվի բնակչությանը։ 

«Կենսաթոշակի վճարման հաջորդ եղանակը կենսաթոշակների մշակման կանխիկ եղանակն է։ Այս տարբերակը ընտրած կենսաթոշակառուներին պետությունը կշարունակի վճարել գործող կարգով։ Ակնհայտ է, որ ընձեռնվող հնարավորության շրջանակներում ընտրության բազմազանությունը ստիպելու է ծառայություն մատուցող բոլոր կազամկերպություններին ավելի ծառայություն մատուցող բոլոր կազմկերպություններին ավելի բարձր, ավելի որակյալ ծառայություններ մատուցել, քանի որ գործելու է մրցակցություն, որի արդյունքում մենք համոզված ենք, որ կբարձրանա կենսաթոշակառուին թոշակի վճարման կարգը, եղանակը, ձևը և ընդհանրապես մատուցման բոլոր մեխանիզմները», – նշել է Արթուր Գրիգորյանը։  

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98