Տնտեսական

USD BUY - 383.00-0.50 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.36+2.10 WTI - 68.75+2.81
COMEX:  GOLD - 3370.30+0.76 SILVER - 39.08+3.41
COMEX:  PLATINUM - 1472.60+3.98
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.28 EUR/GBP - 1.1689+0.09
FOREX:  EUR/USD - 1.1689+0.09 GBP/USD - 1.3499-0.44
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՈՒՂՂՎԱԾ  ՍՊԱՌՈՂԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ
16/12/2010 15:30
Կիսվել

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՈՒՂՂՎԱԾ ՍՊԱՌՈՂԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Կառավարության հավանությունն է ստացել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է Հայաստանի տարածք ժամկետանց սննդամթերք և սննդային հավելումներ ներմուծելու և շուկայում դրանց սպառման հնարավորությունը բացառելու անհրաժեշտությամբ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով մոտ ապագայում Հայաստանում չի լինելու մի ապրանք, որը հաշվառումից դուրս է, այսինքն` չունի շտրիխ-կոդ։ Այսնախագիծը, ինչպես նաև կառավարության մի շարք ուրիշ օրենսդրական նախաձեռնություններն ուղղված են սպառողի շահերի պաշտպանությանը։

Գործադիրը լրացուցիչ հիմնավորման կարիք ունենալու պատճառաբանությամբ հավանություն չի տվել նույն օրենքում լրացում կատարելու միջոցով սննդամթերքի ապրանքային նշանի պարտադրում ենթադրող ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին։

Նշված օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։

 

AMP
11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92