ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՀԱՍՑԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել` ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդելի հայեցակարգային մոտեցումներին` առաջնորդվելով այն սահմանումով, որ բնակչության սոցիալապես խոցելի խավերին սոցիալական ծառայությունների համալիր լրակազմով տրամադրումը սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունն է։
Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մի քանիսը, ինչը նպատակաուղղված է ընտանեկան նպաստի հասցեականության մեծացմանը, ընտանեկան նպաստի համար պահանջվող տեղեկատվության հավաստիության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը։Կարևորելով այս որոշումները, վարչապետ Տիգրան Սարգսյանն հանձնարարել է մամուլի միջոցներով բնակչությանը մանրամասն տեղեկություն տալ դրանց վերաբերյալ: