Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ – ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈԳԵՎՈՐԻՉ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
24/06/2011 22:41
Կիսվել

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ – ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈԳԵՎՈՐԻՉ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Այսօր` հունիսի 24-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի մամուլի ասուլիսը: Ողջունելով լրագրողներին` նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ավարտվել են կառուցվածքային փոփոխությունները, մասնավորապես` նախարարի խորհրդական է նշանակվել Իգոր Զարգարյանը, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) նոր գործադիր տնօրեն է նշանակվել Տիգրան Հարությունյանը, Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ` Տիգրան Խալիկյանը: Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոնի (ԳՎԻԿ) տնօրեն է նշանակվել Վահե Ճուղուրյանը, իսկ Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն` Արման Խաչատրյանը:
Այնուհետև, ներկայացնելով տնտեսական իրավիճակը՝ նախարարն ասաց, որ արդյունաբերության ոլորտում ոգևորիչ ցուցանիշներ են արձանագրվել: «Նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ արդյունաբերության ոլորտում գրանցվել է 25% աճ, արդյունաբերությունն այս տարի լինելու է ՀՀ տնտեսության շարժիչ ուժը», – իր խոսքում ասաց Տիգրան Դավթյանը։
Նախարարը նշեց, որ վերջին շրջանում կառավարությունը նախատեսել է հարկային արտոնությունների փաթեթ, ինչի շնորհիվ կառավարության կողմից մշակված` ԱԱՀ-ի վճարման հետաձգման եւ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգման ծրագրերի միջոցով արդեն իրականացվել են մոտ 70 մլրդ. դրամի ներդրումներ: 
Տիգրան Դավթյանը ներկայացրեց 2011թ-ի ընթացքում իրականացված օրենսդրական մի շարք փոփոխություններ, մասնավորապես` ԱԺ-ի կողմից հավանության է արժանացել “Ստուգումների մասին” ՀՀ օրենքը, որը թույլ կտա ստեղծել ռիսկերի գնահատման վրա հիմնված ստուգումների համակարգ եւ բարենպաստ պայմաններ կստեղծի բիզնեսի համար, նաև ԱԺ-ի կողմից ընդունվել է “Ազատ տնտեսական գոտիների մասին” ՀՀ օրենքը, ներկայումս մշակվում են օրենքից բխող համապատասխան կարգերը: Նախարարը նաև տեղեկացրեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայում Համաշխարհային Բանկի աջակցությամբ մշակում է «Արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության» ռազմավարությունը։
AMP
20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59