
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԽՆԴՐՈՎ
Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային հագեցվածության բարձրացման նպատակով այսօր` նոյեմբերի 11-ին, ՀՀ կառավարության նիստի շրջանակներում կառավարությունն իր պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կրթության և գիտության նախարարությանը որոշել է 2010թ. հատկացնել 700000,0 հազար դրամ` համակարգչային հավաքածուների գնման համար։ Դա հնարավորություն կտա ձեռք բերել 250 համակարգչային հավաքածու, ինչը կնպաստի հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգչային հագեցվածության բարձրացմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Սույն որոշման բարերար ազդեցությունը հատկապես կզգան մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունները։
«Սա չափազանց կարևոր միջոցառում է, կա նաև ՀՀ նախագահի հանձնարարականը` դպրոցներում կոմպյուտերիզացիայի մակարդակը բարձրացնելու խնդիր ունենք և այդ ցուցանիշով դեռևս զիջում ենք շատ երկրների։ Եվ եթե տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ համար առաջնահերթություն է, բնականաբար, մեծ ուշադրություն պետք է դարձնենք, թե դպրոցներում ինչ մակարդակի վրա է գտնվում դասավանդումը և համակարգիչներ ունե՞ն, թե չունեն։ Ցավոք, դեռևս իրավիճակը շտկելու կարիք ունի, լուրջ ներդրումներ պետք էանենք այս ուղղությամբ։ Ուրախալի է նաև, որ տեղեկատվական տեխնոլագիաների ոլորտում այսօր առկա մասնավոր ընկերություններն իրենց պատրաստակամությունն ենհայտնել մեզ օժանդակելու դպրոցներում պիլոտային ծրագրեր իրականացնելու, տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման գործում, և, բնականաբար, այսհամակարգիչներով դպրոցները հագեցնելը մեզ էապես կօգնի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում առաջընթաց ապահովելու գործում», – նշել է վարչապետ ՏիգրանՍարգսյանը։