ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀՀ ԿԴԱՌՆԱ ԱՌԱՎԵԼ ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ
ՀՀ կառավարությունն այսօրվա իր նիստում ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով համալրվել է ցանկն այն պետությունների, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա։
Այդ պետությունների ցանկ են մտցվել Կոտ դ” Իվուարը, Գանան, Սիեռա Լեոնեն, Ալժիրը, Մարոկկոն, Լիբիան, Մավրիտանիան և Թունիսը, որոնց քաղաքացիները վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են փորձում օգտագործել ՀՀ տարածքն իբրև Եվրոպա մեկնելու տարանցիկ գոտի։
Որոշումը նպատակ ունի ավելի կառավարելի և վերահսկելի դարձնել նշված պետությունների քաղաքացիների և ճամփորդական փաստաթղթեր ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն։