ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀՀ ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի շրջանակներում գործադիրը հավանություն է տվել ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը, հաստատել դրա գործողությունների ծրագիրը, ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարներին հանձնարարել մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարություն ներկայացնել ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2011-2013թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը։