Տնտեսական

USD BUY - 397.00-2.00 USD SELL - 403.00-3.00
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 428.50+0.00
OIL:  BRENT - 72.04-0.46 WTI - 68.31-0.44
COMEX:  GOLD - 2664.10-0.33 SILVER - 31.89+0.28
COMEX:  PLATINUM - 951.80+0.16
LME:  ALUMINIUM - 2639.00-0.28 COPPER - 9074.50-0.09
LME:  NICKEL - 15974.00-0.83 TIN - 29165.00+0.45
LME:  LEAD - 2098.50+0.58 ZINC - 3118.50+0.63
FOREX:  USD/JPY - 149.9-0.28 EUR/GBP - 1.0574+0.48
FOREX:  EUR/USD - 1.0574+0.48 GBP/USD - 1.2746+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44765.71-0.55 NASDAQ - 19700.72-0.17
STOCKS US: S&P 500 - 6075.11-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8349.38+0.16 CAC40 - 7330.54+0.37
STOCKS EUR:  DAX - 20358.80+0.63
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ
26/11/2010 15:53
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻՆԵԼՈՒ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Նոր Նորքի անձնագրային բաժանմունքի նոր` վերակառուցված և տեխնիկապես վերազինված մասնաշենքի բացմանը: Նոր Նորքի անձնագրային բաժանմունքը կապիտալ վերանորոգվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում իրականացվող շարունակական բարեփոխումների արդյունքում, որոնց շրջանակում նախատեսվում է տարածքային անձնագրային ծառայությունների վերակառուցում ու տեխնիկական վերազինում:

ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ նոր մասնաշենքի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո շրջել է վերանորոգված բաժանմունքի սենյակներով, ծանոթացել աշխատանքային պայմաններին և քաղաքացիների սպասարկման հետ կապված նորամուծություններին: 

Լրագրողների հետ ճեպազրույցում Տիգրան Սարգսյանը, կարևորելով սպասարկման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, մասնավորապես, նշել է.«Նորամուծությունները հնարավորություն են տալու ՀՀ քաղաքացիներին ստանալ ավելի լիակատար տեղեկատվություն, ունենալ ընտրության հնարավորություն, ինչպես նաև օգտվել այլընտրանքային աղբյուրներից: Վճարումներն իրականացվելու են էլեկտրոնային եղանակով, և կոռուպցիոն ռիսկերն այդ պարագայում իսպառ բացառվում են: Կտրոնն ստանալով` քաղաքացին այն միանգամից ներկայացնում է սպասարկողին: Այսինքն` սրանով ոչ միայն որակյալ ծառայություններ են մատուցվելու, այլև կոռուպցիոն ռիսկերն են էապես նվազելու»:Խոսելով բարեփոխումների շարունակականության կարևորությունից` վարչապետ Սարգսյանն ընդգծել է, որ արվելու է առավելագույնը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր բաժանմունքներում նման ծառայություններ մատուցելու համար: 

Նշենք, որ Նոր Նորքի նորակառույց անձնագրային բաժանմունքը վերազինված է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչն էլ կնպաստի քաղաքացիների առավել քաղաքակիրթ, արդյունավետ և թափանցիկ սպասարկման ապահովմանը:

AMP
06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88