ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՆՎԻՐՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ
Այսօր` հունիսի 29-ին, կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման խնդիրներին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի» նախագիծը: Մասնավորապես, ներկայացվել են բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման¸ պահպանման և շահագործման բնագավառի բարեփոխումների հիմնական սկզբունքները, ինչպես նաև ծրագրի իրականացման ուղղությունները և մեխանիզմները:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ժամանակ քննարկման մասնակիցներն իրենց դիտարկումներն ու տեսակետներն են արտահայտել ներկայացված փաստաթղթի առնչությամբ: